News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնգը և ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը պայմանավորվել են իրականացնել Սան Ֆրանցիսկոյում երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված կարևոր կոնսենսուսը, հայտնում է Xinhua-ն։

Կիրակի օրը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Վան Սյաոհոնգը և Ա.Մայորկասը մտքերի անկեղծ, խորը և կառուցողական փոխանակում ունեցան Սան Ֆրանցիսկոյում երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված կոնսենսուսի իրականացման շուրջ՝ խթանելով երկկողմ համագործակցությունը՝ թմրամիջոցների վերահսկման և օրենքի կիրարկման, և միմյանց հուզող խնդիրների լուծման համար։

Վան Սյաոհոնգը նշել է, որ Սան Ֆրանցիսկոյի պատմական հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել են ապագային ուղղված «Սան Ֆրանցիսկոյի տեսլականը»:

Նախարարը հույս է հայտնել, որ երկու կողմերը հավատարիմ կմնան երկու երկրների ղեկավարների ձեռք բերած կարևոր կոնսենսուսին, կպահպանեն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և շահեկան համագործակցության սկզբունքները, կհարգեն միմյանց հիմնական շահերն ու հիմնական մտահոգությունները և կվերացնեն խոչընդոտները։

Վան Սյաոհոնգը կոչ է արել ամերիկյան կողմին դադարեցնել չինացի ուսանողների անհիմն հետապնդումն ու հարցաքննությունը և ապահովել, որ Չինաստանի քաղաքացիները մուտք գործելուց հետո արդարացիորեն վերաբերվեն և հարգեն նրանց արժանապատվությունը:

Երկու կողմերը պայմանավորվել են նպաստել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայուն զարգացմանը՝ իրականացնելով երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած կարևոր կոնսենսուսը՝ պահպանելով երկխոսությունն ու համագործակցությունը թմրամիջոցների վերահսկման և օրենքի կիրարկման ոլորտներում, կարևորելով միմյանց մտահոգությունները, պատշաճ կերպով լուծելով խնդիրները և հիմնվելով փոխադարձ հարգանքի, տարաձայնությունների հաղթահարման և փոխշահավետ համագործակցության խթանման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ