News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

88-ի փետրվարին սկսած Շարժումը անպարտելի էր, որովհետեւ հայ ժողովուրդը ձեւավորեց իր իղձերի ու ձգտումների սեփական ու միասնական օրակարգը։ Այս մասին իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրակարգ, որն ամբողջովին մաքուր էր օտար ազդեցություններից, դրսից թելադրվող պրոպագանդիստական կլիշեներից եւ այլածին ծրագրերից։ Խորհրդային հին համակարգը վարկաբեկվել էր, իսկ այլ տերությունները դեռ չէին հասցրել օգտվել ստեղծված վակուումից եւ իրենց թեւքերը փռել ազատության համն առնող մեր ժողովրդի վրա։

Մեր Հաղթանակի գլխավոր գաղտնիքը դա էր. զուլալ էինք, վստահ ու անմեղ, այդ անմեղ վստահությամբ եւ մեր իրավացիության անսահման զգացումով էինք տապալում գիշատիչ եւ բանսարկու փորձառու տերությունների դավադրությունները եւ միջամտությունները։

Հաղթանակը եւ Արցախը կորցրեցինք, երբ աշխարհաքաղաքական օրակարգերը, գաղափարախոսական արշավները եւ օտար վերնախավերի ազդեցությունները ու նրանց լրտեսական ցանցերի սարդոստայնները աստիճանաբար բաժան-բաժան արեցին մեր ինքնաբուխ օրակարգը, եւ համարյա անտեսանելիորեն մեր հանրությունը մասնատվեց իրար ատող, նպատակն ու իմաստը կորցրած, գաղափարախոսական, թե շահադիտական հիմքերով ձեւավորված օտարածին բանակներին հավաքագրված զանգվածների։

Նույն վիճակում է հայտնվել մեր պետական համակարգը, որը սեփական օրակարգը իրականացնողից վերածվել է բազմաթիվ օտար ուժերի՝ ձեռքից ձեռք անցնող խաղալիքի, եւ ուրացել հայ ժողովրդի շահերի սպասարկման իր միակ առաքելությունը։

Բայց 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը։ Աստված մեզ ուժ տա նորից վերագտնել անկեղծ ու ինքնուրույն, մեր ժողովրդի հոգու խորքերից բխող իսկական պետականաստեղծ ավյունը եւ մի օր նորից արժանանալ 88֊ի հաղթական Շարժման ոգու փառքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ