News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն ուրբաթ կմեկնի Բուդապեշտ՝ հանդիպելու իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ․ հանդիպումը տեղի կունենա նախքան Հունգարիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի հետաձգված քվեարկությունն անցկացնելը, հայտնում է «Reuters»-ը։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել գրեթե երկու տարի առաջ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ օպերացիայի մեկնարկից հետո։

Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը դեռ պետք է վավերացնի Շվեդիայի հայտը: Օրբանի կուսակցությունը բազմիցս հետաձգել է քվեարկությունը՝ պատճառաբանելով, թե Շվեդիան քննադատում է Հունգարիային օրենքի գերակայությունը խախտելու համար։

Երեքշաբթի օրն Օրբանն ասել է, որ ուրախ կլինի ողջունել Քրիստերսոնին Բուդապեշտում:

«Մենք նախատեսում ենք քննարկել Հունգարիայի և Շվեդիայի միջև պաշտպանության և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահության մեր ծրագրերը և ԵՄ ռազմավարական օրակարգը»,- գրել է Օրբանն իր միկրոբլոգում:

Ավելի վաղ՝ երեքշաբթի, Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը խորհրդարանին առաջարկել էր փետրվարի 26-ին քվեարկության դնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։

«Fidesz»-ը մեծամասնություն ունի խորհրդարանում և կարող է ցանկացած պահի հաստատել սկանդինավյան երկրի անդամակցությունը, քանի որ համապատասխան նախագիծը ներկայացվել էր օրենսդիրներին 2022 թվականի կեսերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ