News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել արարողությունից:

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանն ու Մակրոնը համատեղ ասուլիս էին տվել, այնուհետեւ հանդիպել էին միմյանց հետ:

 Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպել էր Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ