News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը կուժեղացնի իր հարվածները Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման դեմ՝ ի պատասխան Իսրայելի հյուսիսում նրա ամենօրյա հարձակումների, ներառյալ Գազայի հատվածում հնարավոր ժամանակավոր զինադադարի պայմաններում, գրում է Times of Israel-ը:

«Մենք նախատեսում ենք մեծացնել «Հեզբոլլահի» դեմ կրակի հզորությունը, որը չի կարողանում փոխարինողներ գտնել այն հրամանատարներին, որոնց մենք վերացնում ենք», - ասել է Գալանտը Սաֆեդում Իսրայելի պաշտպանության հյուսիսային հրամանատարության շտաբ կատարած այցի ժամանակ:

«Գազայում ժամանակավոր զինադադարի դեպքում մենք կուժեղացնենք կրակը հյուսիսում և կշարունակենք այնքան ժամանակ, մինչև «Հեզբոլլահը» (սահմանից) ամբողջությամբ դուրս բերվի, և բնակիչները վերադառնան իրենց տները», - ասել է նա՝ նկատի ունենալով մոտ 80,000 իսրայելցիներին, որոնք տեղահանվել են «Հեզբոլլահի» հարձակումների պատճառով։

«Նպատակը պարզ է՝ «Հեզբոլլահին» վերադարձնել այնտեղ, որտեղ նա պետք է լինի: Կա՛մ համաձայնագրով, կա՛մ մենք դա ուժով կանենք»,- հավելել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ