![](img/news/80/96/89/default.jpg)
Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 83,28 դոլար, ինչը 0,37 դոլարով (0,44 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 1,12 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 83,65 դոլար։
WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,3 դոլարով (0,38 տոկոս)՝ մեկ բարելը 78,57 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 1,29 դոլարով (1,7 տոկոս)՝ մեկ բարելը՝ 78,87 դոլար։