News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


ՀՀ գործող իշխանություները պարզապես հիմա ցույց են տալիս աշխարհին, որ իրենք ունեն այլ դիրքորոշում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հակառուսական հայտարարություններին:

«Փորձում են այսօրվա դրությամբ ցույց տան, որ իրենք ունեն արեւմտյան դիրքորոշում: Բայց դրա հետ միասին, չզարմանաք, որ դա կարող է շատ լավ պայմանավորված խաղ լինել հենց նույն Հյուսիսի կողմից թելադրված, դե ասեք էլի, բայց ասելն ու անելը տարբեր բաներ է: Ասեք, որ սառեցրել եք, մի քանի վարժությունների էլ չեք գա, 2 նիստի էլ չի գա: Լուկաշենկոն լավ ձեւակերպել է՝ Հայաստանը, որ  ՀԱՊԿ-ում չլինի, ՀԱՊԿժը չի քանդվի: Այսօր դա կարող է օգտագործվի ի նպաստ նրան, որ ռուսական քաղաքականությունը այս պարագայում, որ փորձեն այս տարածաշրջանում այդպես պահել, որ արեւմտյան կողմերին  թվա, որ իրենք գտել են այլ գործընկեր եւ այստեղ փորձեն իրենց հետ աշխատել»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Լուլաշենկոյի այն հայտարարությունը՝ որ Հայաստանին պաշտպանելու համար, չեն հարձակվցի Ադրբեջանի վրա, քաղաքագետն ասաց, որ դա նորություն չէ, Լուկաշենկոն եւս մեկ անգամ հասատատել է, թե ինչ է միշտ եղել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը:

«Եթե վերցնենք 2017-8 թվից առաջ էլ պաշտպանության նախարարության պաշտոնյաները իրենց հարցազրույցներում ասում էին, որ Հայաստանն այնքան ունակ է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀԱՊԿ-ի կարիքը չունի, բայց այն ժամանակ Արցախը կար,այդ ունակությունըւ միասին էին ձեւավորել: Արցախը հիմա չկա, բայց նույն քաղաքականությունը մնացել է, որեւէ մեկըտ նույնիսկ էն ժամանակ չէր մտածում, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀԱՊԿ-ը մեզ օգնելու է, դա նրա համար էր, որ ինքնարժեքով զինամթերք ձեռք բերվեր, եւ այդ համակարգի մեջ գիտելիքների, ունակությունների փոխանակման հարթակ էր»,- ասաց նա:

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն ունի շահերի դաշտեր, որոնք չի օգտագործում. «Օրինակ, այսօրվա դրությամբ տեղի է ունենում մի պատերազմ, որտեղ մեր թշնամիների արտադրած զինատեսակները, ինչպիսին են «Բայրակտար»- ները, օգտագործում են Ռուսաստանի դեմ, եւ Ռուսաստանը ցույց է տալիս պաքարի նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ եւ այլն: Կարելի է այդ փորձը օգտագործել ՀԱՊԿ-ի շրջանակում, դա ավելացնելու է մեր գիտելիքները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ՍԱՏՄ-ից պահանջելու եմ պարզաբանում.պատգամավոր
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական...
«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր...
ՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ…
«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ
Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր...
Ամենաշատ