News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որն արտացոլում է ժողովրդի հավաքական արժանապատվությունը։ Այս մասին հայտնել է նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

«Եթե ինչ-որ մեկը նպատակադրվել է փոխել այն, նշանակում է՝ ժողովրդի աժանապատվությանն ուղղված հարցեր ունի»,- ընդգծել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ հռչակագիրը միակն է, ոչ որոշում է, որ օրենք։ «Դա ծննդյան վկայական է, եւ անհնար է այն մերժել։ Հռչակագիրն ունիկալ է նրանով, որ ընդունվել է դեռեւս ԽՍՀՄ պայմաններում»,- հիշեցրել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նաեւ ԽՍՀՄ բաժանումն էր, որ ձեւավորեց Հայաստանի զարգացման հեռանկարներ։ Նա հատկապես ընդգծել է, որ փաստաթուղթն ընդունվել է հանրության գերկոնսենսուսի պայմաններում։ Բազմակուսակցական հանձնաժողովը՝ 15 մարդուց բաղկացած, դիտարկել է 10 տարբերակ, ընտրվել է 3-ը, դրանք քննարկվել են, եւ 192 կողմ եւ զրո դեմ ձայնով ընդունվել, հիշեցրել է Մանուկյանը։

«Խոզություն է կեղտոտ ձեռքերով մարդկանց մոտենալն անգամ սրբությանը»,- ամփոփել է Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ