Թեհրանը Թրամփի ուղու կառուցման վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում։

Իրանի իշխանությունները պահանջել են, որպեսզի TRIPP-ի պաշտպանության գործն իրակացնեն կամ բացառապես հայկական զինված ուժերը, կամ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի զինված ուժերը /ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական զինված ուժերին/։

Ըստ մեր աղբյուրների, այդպիսով Թեհրանը փորձում է բացառել ամերիկյան զորքերի հայտնվելը իր սահմաններին, հակառակ դեպքում սրվող հակամարտության պայմաններում իրանցիները ամերիկյան զինվորներին լեգիտիմ թիրախ են համարելու։

Սա լրջորեն բարդացնում է Երևանի առանց այդ էլ «հաշմանդամային» արտաքին քաղաքականության հիմնական նախագծի իրականացումը։