News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում մենք ունեցել ենք այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհետև եթե 2023 թվականը հանենք, որտեղ այնտեղ քվոտայի խնդիր է եղել, մինչև 2022-ը կտեսնեք, որ շաքարի շուկայում մասնաբաժնի էական փոփոխություն է եղել:  Այս մասին ԱԺ-ում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին, որը վերաբերում էր դեմպինգին և շաքարի շուկայում տիրող իրավիճակին:

«Իքս տնտեսվարողը փորձում էր դեմպինգ իրականացնել, ինչի համար ունենք արդեն կայացված որոշում»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց վառելիքի թերլիցքավորման մասին, ինչին ի պատասխան՝ Գևորգյանը նշեց՝ թերլիցքավորում-որակ հարցերն ավելի շատ տեսչական մարմինների տիրույթում են, սակայն նկատեց՝ պետք է այնպիսի կարգավորումներ, ստանդարտներ մշակել, որ սպառողը կարողանա պաշտպանված զգալ իրեն:

«Իհարկե, տնտեսվարողներն անընդհատ փորձելու են հօգուտ իրենց գործողություններ կատարել: Մեր խնդիրն այնպիսի միջավայր ստեղծելն է, որ դրա հնարավորությունը հնարավորինս նվազ լինի»,- ասաց ՄՊՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու է Հայաստանում բենզինը ԵԱՏՄ երկրների համեմատությամբ թանկ, ՄՊՀ նախագահի թեկնածուն պարզաբանեց՝ Ռուսաստանում, Բելառուսում բենզինն էժան է, որովհետև ունեն ներքին շուկայի սուբսիդավորում. «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ուզում եք ունենալ, օրինակ, 500 դրամանոց ապրանքը, լինի դա բենզին թե շաքար, 200 դրամով, ձեր հարկերից պետությունը պետք է տա սուբսիդավորման, որը աշխարհի ամենալավ բանը չէ, և մենք դա չենք խրախուսում»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:

Իսկ թե ինչու է բենզինի գինը տատանվում, նշեց՝ պատճառն այն է, որ ՄՊՀ-ն գործ է հարուցել դեմպինգի համար, որովհետև այդ ժամանակ ՌԴ-ում բենզինն ավելի թանկ էր վաճառվում, քան Հայաստանում:

«Բենզինի քանակը Հայաստանում ընդամենը 250 հազար տոննա է, և անկեղծ՝ վերաբերում է շատ ավելի սահմանափակ թվով քաղաքացիների, քան դրա մասին անընդհատ խոսում ենք: Այս պահին ունենք բենզինի հետ կապված ընթացիկ գործ, կարծում եմ՝ մեկ ամսից կավարտվի, և արդյունքները կտեսնեք: Շուտով կհրապարակենք բենզինի գնագոյացման մեխանիզմը, արդեն տնտեսվարողների հետ ունենք համաձայնություն, որովհետև կա առևտրային գաղտնիքի կոմպոնենտ»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ