News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2023 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից 698 256 բաժանորդի մոտ փաստացի իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում ընկերության փականագործները թվով 215 301 բաժանորդների գազասպառման կենցաղային համակարգում հայտնաբերել են թվով 361 775 խախտումներ (թերություններ), որից թվով 211 253-ը վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին՝ 120 805 բաժանորդի մոտ:

30.09.2023թ դրությամբ 56 077 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 8 525 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային նորոգման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել են 976 լրացուցիչ արտապլանային սպասարկումներ:

ՀՀ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (ԳՄՕԿ) համաձայն, գազասպառման համակարգերի սպասարկումը իրականացվում է տարեկան առնվազն 2 անգամ՝ որից առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ