News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի ֆոնին ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիան այդ կառույցի ինքնաթիռներիկն աջակցելու համար մարտի 4-ին բացել է խորհրդային ժամանակների վերականգնված ավիաբազան: Այդ մասին հայտնել է ալբանական կառավարության ղեկավար Էդի Ռաման, փոխանցում է VOA-ն:

Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի քան 50 միլիոն եվրո է ծախսել Կուչովայի ավիաբազայի արդիականացման համար:

«Սա հիմք է, որը անվտանգության ևս մեկ տարր կավելացնի մեր Արևմտյան Բալկանների տարածաշրջանի համար, որը մենք բոլորս գիտենք, գտնվում է վտանգի տակ Ռուսաստանի Դաշնության սպառնալիքի և նեոիմպերիալիստական նկրտումների պատճառով», - ասել է Ռաման:

Երկու կործանիչներ, որոնք Իտալիայից թռչում էին ՆԱՏՕ-ի «Ավիանո» ավիաբազայից, վայրէջք են կատարել Կուչովում՝ նշելու օդանավակայանի շահագործման մեկնարկը: Ավիաբազան գտնվում է Կուչովա փոքրիկ քաղաքում, որը ժամանակին կոչվում էր «Ստալինյան քաղաք», երբ սառը պատերազմի տարիներին այնտեղ տեղակայված էին խորհրդային և չինական ՄԻԳ-երը։

«Այսօր մենք ապրում ենք այլ դարաշրջանում, և, բարեբախտաբար, Ալբանիան գտնվում է մյուս կողմում»,- ընդգծել է Ալբանիայի վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ