News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Ռուսները բաց տեքստով մեզ ասում են՝ կողմնորոշվեք. Ընդ որում, այդ կոչը բացի իշխանություններից, ուղղված է նաեւ ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ով նշել էր, թե ափսոսում են, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, գիտակցված որոշում է կայացրել վարել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետեւողական վատացման, ԼՂ-ում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծը:

«Նման իրավիճակի առաջ Ռուսաստանը ժամանակին դրել էր Ուկրաինային, թե ինչով դա ավարտվեց, բոլորս տեսանք: Այսինքն եթե ժողովուրդը կիսում է իր իշխանությունների վարած քաղաքականությունը, ուրեմն այդպիսի ժողովուրդներին չեն խղճում: Ռուսաստանը նոր չէ, որ այս հարցերը դնում է, ուղղակի հռետորաբանությունն է կոշտանում: Շատ ավելի կոշտ կլինի, երբ Ռուսաստանը Ուկրաինայի հարցը լուծելուց հետո թեքվի դեպի այս տարածաշրջան: Վերջին խոսքը հնչեցնելու է Պուտինը եւ դա լինելու է հրապարակային խոսք: Այս ընթացքում ռուսները զգուշացնում են, ասում են՝ հստակ կողմնորոշվեք, որ իրենք էլ իմանան, թե իրենց գործողությունները ոնց են ձեւավորում:

Համարյա նույնպիսի իրավիճակ Հայաստանի նկատմամբ եղել է 1918-1920 թվականներին: Այդ թվականներին, 2 տարի ռուսները զգուշացնում էին հայերին: Ընդ որում, 1920-ի ընթացքում շատ ավելի  կոշտ հռետորաբանությամբ: Այն ժամանակ էլ Հայաստանի իշխանությունները համառորեն չէին ուզում հասկանալ իրավիճակը: Հիմա նույնպես չեն ցանկանում հասկանալ իրավիճակը եւ մեր հակառակորդների թիվը ուզում են ավելացնել շատ դաժան հակառակորդով՝ ի դեմս Մոսկվայի»,-ասաց Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանում հոգնել են Նիկոլ Փաշինյանի «կապիկության քաղաքականությունից»: «Դրա համար ասում են՝ բալիկ ջան, գնա մի հատ հստակեցրու ու հստակ ասա: 1920-ին էլ Հայաստանի ղեկավարները Արաքսն անցան ու իրենց կյանքն էին ապրում եվրոպական երկրներում: Հիմա էլ նույն ձեւով ՀՀ ներկայիս իշխանություններն էլ կլցվեն ինքնաթիռը, կանադաներում ինչ-որբ տեղ կտեղավորվեն: իսկ հայ ժողովուրդը կքաշի դրա ողջ բեռը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ