News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը ժամանել է Եգիպտոս, քանի որ Գազայի հատվածում հնարավոր ժամանակավոր զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, ըստ երևույթին, դադարեցվել են: Այս մասին հայտնում է «Today in Israel» պորտալը։

Բըրնսը կհանդիպի Եգիպտոսի և Քաթարի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես միջնորդներ են հանդիսանում հնարավոր գործարքի կնքման բանակցություններում։ Այցը մինչև մահմեդական Ռամադան ամսվա սկիզբը հրադադարի հարցում համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների քայլերից մեկն է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ «ՀԱՄԱՍ»-ը կարող է փորձել բռնություն հրահրել մեկ ամսվա ընթացքում:

«ՀԱՄԱՍ»-ը կրկին պնդում է մշտական հրադադարի և Գազայի հատվածից զորքերի դուրսբերման մասին. պահանջներ, որոնք Իսրայելը կտրականապես մերժել է։

«ՀԱՄԱՍ»-ը պահանջում է նաև, որ Գազայի հատվածի հյուսիսից տեղահանված բնակիչներին թույլ տրվի վերադառնալ անկլավ, և որ Իսրայելը պատանդներից գոնե մի քանիսի դիմաց ազատ արձակի մոտ 1500 բանտարկյալների, որոնք պատիժ են կրում ահաբեկչական հանցագործությունների համար։

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը մի քանի օր լռությունից հետո վերսկսել է շփումները այլ պաշտոնյաների հետ և կրկնել է իր դիրքորոշումը․ այն, ըստ տեղեկությունների, կոշտացվել է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև աճող լարվածության ֆոնին։

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգում է վեցշաբաթյա հրադադարը՝ հրաժարվելով ազատ արձակել վատառողջ, տարեց և կին պատանդներին, որոնք իրենք պահում են Գազայի հատվածում, այսօր հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները:

Թեև տեղեկություններ կային, որ «ՀԱՄԱՍ»-ը լքել է Կահիրեում կայացած բանակցությունները, քանի որ դրանք կարծես փակուղի են մտել, Սպիտակ տունը դեռևս քայլեր է անում  հնարավոր համաձայնության հասնելու համար: Ամերիկացիները պնդում են, որ փորձում են փրկել իրավիճակը։

«Մենք դա տեսնում ենք որպես պատանդներին տուն բերելու միջոց», - ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ