News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը ձերբակալել է 21 մարդու՝ շաբաթ ուշ երեկոյան հյուսիսային Սալոնիկ նավահանգստային քաղաքում երկու տրանսգենդերի վրա հարձակվելու պատճառով, այդ թվում՝ 11 անչափահասի, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել դատախազի կարգադրությամբ, հայտնում է Kathimerini-ն։

Նրանց ռասայական դրդապատճառներով բանավոր վիրավորանքների մեղադրանք է առաջադրվել, իսկ երկու չափահասների լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել ռասայական շարժառիթներով  մարմնական վնաս պատճառելու փորձի համար:

Տեղական thestival.gr լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում Արիստոտելի հրապարակում՝ Սալոնիկի ամենակենտրոնական հատվածում, երբ մոտ 100 հոգուց բաղկացած ամբոխը բանավոր վիրավորանքներ է հասցրել և սկսել հետապնդել երկու երիտասարդի, որոնք անվտանգության նկատառումով ապաստան են գտել մոտակա ճաշարանում: Այնուհետև հարձակվողները հավաքվել են հաստատության մոտ՝ շարունակելով իրենց հետապնդումները։

Թեև երիտասարդների վրա շշեր են նետվել ճաշարանից դուրս գալիս, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան:

Երբ ժամանել է ոստիկանությունը, սպաները բերման են ենթարկել 25 մարդու, որոնցից 21-ը հետագայում ձերբակալվել են, այդ թվում՝ 11 անչափահաս և 10 չափահաս:

Գործը վարում է Սալոնիկի ոստիկանության բաժանմունքի ռասիստական ​​բռնությունների դեմ պայքարի բաժինը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ