News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը


Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը, այս տարի Հայստանում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստ տեղի ունենալո՞ւ է, թե ոչ: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը եւ հնարավոր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չգա Հայաստան, քանի որ այստեղ կարող են նրան ձերբակալել:

Ի պատասխան ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի է ունեցել ռազմական գործողություն ու մենք ՀԱՊԿ-ից չենք ստացել համապատասխան գնահատական, որն ակնկալել ենք, որպես ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Մենք նշել ենք, որ հարցեր ունենք, այդ մասին խոսել ենք, այդ թվում աշխատանքային քննարկումներում: Այդ արձանագրությունների արդյունքում մենք հանգել ենք այն գնահատականին, որը հնչեցրել է ՀՀ վարչապետը: Այդ գնահատականը հնչեցնելուց հետո Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: Դա ռոտացիոն համակարգ է եւ որոշակի գործողություններ կան, որ մենք պետք է իրականացնենք:

Ես կարծում եմ՝ ԵԱՏՄ բլոկում մենք բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում որպես տնտեսություն: ԵԱՏՄ-ն բավականին մեծ հնարավորություններ է մեզ համար ընձեռել եւ ընձեռում առնվազն վերջին տարիներին մեր տնտեսական քաղաքականության արդյունքում:

Հայաստանը ԵԱՏՄ կնոնադրությամբ եւ ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է եւ կատարելու է իր պարտականությունները»,- ասաց նա։

Ագնեսա Խամոյանը նկատեց, որ ինքն իր հարցի պատասխանը չստացավ, ի վերջո, Հայաստանում այս տարի ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստ լինելու է, թե չի լինելու. «Վլադիմիր Պուտինը Հայաստան գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու գալ, որովհետեւ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը»:

Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Այդ հարցին բազմաթիվ անգամ մեր պաշտոնական աղբյուրները անդրադարձել են: Ես ձեզ հավաստիացնում եմ, ՀՀ-ն կատարելու է իր բոլոր պարտավորությունները: Թե այդ պարտավորությունների արդյունքում կլինի այց Հայաստան, թե չի լինի, կլինի գործողություն որեւէ այլ երկրում, դա այլ հարց է: Երբ լինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան, կամ այլ երկիր, այդ գործողությունը տեղի կունենա: Բոլոր կնճռոտ հարցերը բոլոր գործընկերների հետ քննարկումների փուլում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ում պատրաստ են աշխատել ՀՀ ցանկացած իշխանության հետ, Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի. սենատոր Ջաբարով
Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի...
Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի խափանումներ չկան...
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյա հոբելյանը
Մայիսի 26-ին ՌԴ ԱԴԾ Արմավիրի Սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյակը...
«Հրապարակ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի...
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել` խորհրդակցությունների
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում...
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ