News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հումանիտար օգնությամբ առաջին նավը մեկնել է Կիպրոսից Գազա ծովային միջացքով։ Այս մասին X-ում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը։

Հումանիտար միջանցքը ստացել է «Ամալթեայի նախաձեռնություն» անունը՝ ի պատիվ հունական առասպելաբանությունից Զեւսի խորթ մոր։

Կիպրոսի նախագահը նախաձեռնությունը նկարագրել է որպես «փրկարար օղակ քաղաքացիական բնակչության համար»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ առաջին նավը «հույսի նշան է»։ «Մենք համառորեն կաշխատենք միասին, որպեսզի նրան հաջորդեն շատ այլ նավեր։ Մենք ամեն ինչ կանենք, մեր ուժերի ներածի չափ, որպեսզի օգնությունը հասնի պաղեստինցիներին»,- ավելացրել է նա։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ծովային միջանցքը Կիպրոսի եւ Գազայի միջեւ չի աշխատել՝ չնայած ակնկալիքներին, որ այն կբացվի շաբաթ կամ կիրակի։ Ուշացման պատճառը «տեխնիկական դժվարություններն» են եղել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացի զինվորականներին հանձնարարել էր ստեղծել ժամաակավոր նավահանգիստ Գազայի ափին, որպեսզի մեղմվի հումանիտար ճգնաժամը հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ