News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո ասել է, որ պատրաստ է հետաձգել իսրայելական պաշտպանության բանակի նախօրոք հայտարարված հարձակումը Գազայի հատվածի Ռաֆահի վրա, քանի դեռ խաղաղ բնակիչները գտնվում են «թակարդում», հայտնում է DW-ն։

Ինչպես նշում է AFP-ն, հանդիպման ժամանակ կանցլերը Իսրայելին կոչ է արել բանակցել «ավելի երկար հրադադարի» մասին։

Իսրայելի նպատակը մնում է «ոչնչացնել Ռաֆահում մնացած ահաբեկչական գումարտակները (ՀԱՄԱՍ-խմբ.)»,- ասել է Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, Իսրայելը դա չի անի «քանի դեռ մենք բնակչությանը տեղում ենք պահում»::

Շոլցը նշել է, որ 1,5 միլիոն մարդ այժմ ապրում է ծայրահեղ նեղ պայմաններում այս հատվածի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքում և պաշտպանության կարիք ունի: «Ո՞ւր պետք է գնան»: - հարցադրում է արել կանցլերը՝ Իսրայելի վարչապետին մատնանշելով նաև քաղաքացիական զոհերի զգալի թիվը։

Շոլցը նաև մարդասիրական օգնության իրավիճակի զգալի բարելավման մասին է պնդել: «Մենք չենք կարող կողքի կանգնել և տեսնել, թե ինչպես են պաղեստինցիները մահանում սովից», - ասել է նա: «Անհրաժեշտ է շատ ավելի մարդասիրական օգնություն՝ հետևողականորեն և հուսալիորեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ