News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Եթովպիայում ծրագրային ապահովման խափանման պատճառով ամենախոշոր բանկի հաճախորդները յուրացրել են գումարներ, որոնք իրենց չեն պատկանել, տեղեկացրել է CNBC-ն։

Օրերս Եթովպիայի պետական Կոմերցիոն բանկի (CBE) հաճախորդները, որոնք նկատել են ծրագրային ապահովման խափանումը, այլ բանկեր են փոխանցել ավելի քան 40 մլն դոլար։ Համակարգի սխալը նրանց թույլ է տվել հաշիվներից հանել անսահմանափակ քանակությամբ միջոցներ, բայց արդեն մի քանի ժամ անց բանկային գործառնությունները սառեցվել են։

Ավելի ուշ բանկի նախագահ Աբի Սանոն մամուլի ասուլիսում հայտնել է, որ խափանումից հիմնականում օգտվել են ուսանողները, որոնք զգալի քանակությամբ կանխիկ գումար են հանել։ Բանկոմատների մոտ երկար հերթեր են գոյացել։ Մի քանի բուհեր արձագանքել են Սանոյի հայտարարությանը, որը խոստացել է, որ նա, ով կվերադարձնի գումարը, չի ենթարկվի քրեական հետապնդման, եւ կոչ է արել հրաժարվել յուրացրած միջոցներից։

CBE-ն հաստատել է խափանման փաստը, բայց հերքել, որ դա տեղի է ունեցել կիբեռգրոհի պատճառով։ Երկրի կենտրոնական բանկը եւս մեկնաբանել է կատարվածը եւ իր հայտարարությունում տեղեկացրել, որ խափանումը անվտանգության համակարգի ստուգման պատճառով է եղել եւ «բանկին, նրա հաճախորդներին ու ֆինանսական համակարգին  սպառնացող միջադեպ չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ