News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մարտի 24-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ։ Այս մասին հայտնել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Վաղը պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրավերով պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ։ Գալանտը նախատեսում է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Օսթինի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կողմերը կքննարկեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի զարգացումները, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, մարդասիրական ջանքերն ու տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները։

Գալանտը նաև կընդգծի Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության պահպանման և հետագա խորացման կարևորությունը, ինչպես նաև կանդրադառնա ուժերի մեծացման ու տարածաշրջանում Իսրայելի որակական ռազմական գերազանցության պահպանմանը վերաբերող թեմաներին, նշել են ՊՆ-ում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ