News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության (UNRWA) ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտնել է, որ Իսրայելը ՄԱԿ-ին ծանուցել է, որ այլևս հավանություն չի տալու  UNRWA-ի ուղեկցորդներով պարենային առաքումներին Գազայի հյուսիս:

«Սա զայրացուցիչ է և կանխամտածված խոչընդոտ է արհեստականորեն ստեղծված սովի ժամանակ կենսական կարևորության օգնություն ցուցաբերելու համար: Այս սահմանափակումները պետք է վերացվեն»,- գրել է Լազարինին X-ի իր միկրոբլոգում։

«Թույլ չտալով UNRWA-ին կատարել իր մանդատը Գազայում, շատ ավելի քիչ ժամանակ կմնա համատարած սովին հասնելու համար, և ավելի շատ մարդիկ կմահանան սովից, ջրազրկումից և անօթևանությունից»,- ավելացրել է UNRWA-ի ղեկավարը:

Անցյալ շաբաթ Իսրայելը հերքել էր UNRWA-ի և Եգիպտոսի մեղադրանքները, թե իրենք արգելափակել են ՄԱԿ-ի գործակալության մուտքը Գազայի հատված։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 38 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ավելի քան 7,000 խաղաղ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում․..
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Նեթանյահուն 2023 թվականի գարնանը և ամռանը բազմիցս նախազգուշացվել է
2023 թվականի ընթացքում՝ մարտից հուլիս՝ հետախուզական գործակալությունը չորս տարբեր նախազգուշական նամակներ է հղել...
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera
16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է Գազա քաղաքի մզկիթում...
Ֆրանսիան հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման պայմանները դեռ չեն կատարվել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնի խոսքերը ստիպել են Ֆրանսիային հեռու մնալ Իռլանդիայից...
Իսրայելի դեսպաններին հետ են կանչել Նորվեգիայից եւ Իռլանդիայից՝ Պաղեստինի ճանաչման պատճառով
Կարգադրել եմ, որ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում...
Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն
Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ