News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սոչիում «Սիրիուս» գիտության եւ արվեստի պարկում մարտի 25-ին մեկնարկում է «Ատոմէքսպո-2024» երկօրյա միջազգային ֆորումը։ Միջոցառումը իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ, արդեն 13-րդ անգամ։ Ֆորումը սովորաբար մեկ հարթակում միավորում է իշխանության, համաշխարհային ատոմային ադյունաբերության խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ առաջատար միջազգային փորձագետների։

«Ատոմէքսպո-2024» ֆորումին  նախատեսում է մասնակցել ավելի քան 4 500 մարդ մերձավոր եւ հեռավոր արտասահմանի 75 երկրներից՝ բիզնեսի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ֆորումի շրջանակում տեղի կունենան 40 թեմատիկ կլոր սեղաններ եւ պանելային բանավեճեր։ Պատվավոր հյուրերի թվում են ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը, Բուրունդիի էներգետիկայի, ջրային պաշարների եւ լեռնարդյունահանման արդյունաբերության նախարար Իբրահիմ Ուվիզեյեն, Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն, Սերբիայի առողջապահության նախարար Դանիցա Գրուիչիչը եւ բարձրաստիճան այլ հյուրեր։

Ֆորումում կարեւորը ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերնդի եւ այդ ոլորտում Ռուսաստանի առաջատար լինելու թեման է։

Ֆորումի շրջանակում մարտի 25-ին տեղի կունենա ուղիղ կապ Տոմսկի մարզի Սեւերսկ քաղաքի հետ, որտեղ գտնվում է «Բեկում» նախագծի՝ աշխարհում չորրորդ սերնդի առաջին էներգահամալիրի  հարթակը։ Ուղիղ եթերում տեղի կունենա մոդուլի տեխնիկական պատրաստվածության հաստատումը միջուկային վառելիքի արտադրման գծով։

Հետո տեղի կունենա լիագումար նստաշրջան, որի թեման  է «Մաքուր էներգետիկա. միասին ստեղծելով ապագան»։ Կմասնակցեն ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը, Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն. Սերբիայի Հանրապետության առողջապահության նախարար Դանիցա Գրուիչիչը, Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկեւիչը, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Համաշխարհային միջուկային ասոցիացիայի (World Nuclear Association, WNA) գլխավոր տնօրեն Սամա Բիլբաո-ի-Լեոնը, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, «Ազգային ատոմային «Կազատոմպրոմ» ընկերության վարչության նախագահ Մեիրժամ Յուսուպովը, ՌԴ նախագահի թվային եւ տեխնոլոգիական զարգացման հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Առոմէքսպոյում» տեղի կունենա գործընկերային պայմանավորվածությունների ստորագրման արարողություն։ Ֆորումի ողջ պատմության ընթացքում նման համաձայնագրերի  թիվը գերազանցել է 500-ը, ընդհանուր արժեքը՝ 63 մլրդ դոլար։

Կլիմայական օրակարգին «Ռոսատոմի» կողմնակցության ցուցադրման շրջանակում կապահովվի ածխածնային հետքի փոխհատուցում՝ հատուկ հավաստագրերի օգտագործմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ