News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել ընտանեկան արժեքների վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, գրել է «Грузия Online»-ը։

Նրա խոսքով՝ կուսակցության պարտականությունն է ցանկացած մարդու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ ոչ ավանդական կամ այլ կենսակերպի էլ որ նա պատկանելիս լինի։

«Իսկ մյուս կողմից՝ մենք պետք է շատ սկզբունքայնորեն պաշտպանենք ընտանեկան արժեքները եւ մեր ապագա սերունդներին կեղծ լիբերալ քարոզչության անիրավաչափ հետեւանքներից»,- ասել է Մդինարաձեն։

Նա ավելացրել է, որ այդ պատճառով կուսակցությունը նախաձեռնելու է սահմանադրական փոփոխություններ, որոնցում հստակ կամրագրվեն ընտանեկան արժեքների երաշխիքները եւ անչափահասների պաշտպանությունը։

Դրանից հետո «Վրացական երազանքը» կնախաձեռնի համապատասխան եւ ավելի կոնկրետ փոփոխություններ օրենքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով բոյկոտ է հայտարարել
Մասնավորապես, բոյկոտ են հայտարարել «Լելո» եւ «Ազգային շարժում» խմբակցությունները...
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Կողմ է քվեարկել 84 պատգամավոր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա արբանյակների անդամները...
Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջեւ քաշքշուկ է սկսվել
Խորհրդարանական ընդդիմության եւ մեծամասնության պատգամավորների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել...
Վրաստանի ընդդիմությունը հանդիպում է անցկացնում ԵՄ երկրների արտաքին քաղաքական կոմիտեների ղեկավարների հետ
Վրաստանի ընդդիմությունը հանդիպումներ է ունենում ԵՄ երկրների կոմիտեների հետ...
Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում բռնել են 20 մարդու. Վրաստանի ՆԳՆ
Հանրահավաքի 20 մասնակից ձերբակալվել է...
Վրաստանում իրավաբանական հարցերի կոմիտեն պաշտպանել է երրորդ ընթերցմամբ «օտար գործակալների» մասին օրինագիծը
Օրինագիծը նախատեսում է օտար աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպությունների գրանցում...
Ամենաշատ