News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի գերեվարումը կամ սպանությունը որոշիչ գործոն է պատանդների ազատ արձակման հարցում, հայտնել է Times of Israel-ը։

«Ի վերջո, ընտրություն չկա, մենք պետք է շարունակենք կռվել, մենք պետք է Սինվարին բռնենք ողջ կամ մեռած, որպեսզի կարողանանք տեսնել պատանդների տունդարձը։ Սա է իրականությունը, և աշխարհը պետք է նկատի ունենա. ամեն ինչ սկսվում և ավարտվում է Սինվարով: Հենց նա է որոշել սկսել հոկտեմբերի 7-ի ջարդը, նա է ձգտել  թափել անմեղների արյունը, նա է ձգտում բորբոքնել ամբողջ տարածաշրջանը, ոչնչացնել Ռամադանը, նա ամեն ինչ անում է, որ այստեղ և ամբողջ տարածաշրջանում ոչնչանա համակեցությունը, ստիպում մեզ կռվել միմյանց և ամբողջ աշխարհի հետ: Նա է ձգտում ահաբեկչություն սանձազերծելուն, և ամբողջ աշխարհն ու տարածաշրջանը պետք է իմանան, որ միակ պատասխանատուն նա է, և նա դա չի մարսի։ Մենք նրան թույլ չենք տա»,- ընդգծել է Իսրայելի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ