News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 26-ից մարտի 27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 6-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, փաստաթղթեր ոչնչացնելու, սուտ ցուցմունք տալու, սառը զենքի հայտնաբերման և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, խարդախության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ