News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը արդյոք հնարավոր սադրանքի համար հողի նախապատրաստում է։

Խոսելով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ քննարկման թեմա լինի նաեւ եվրոպական խաղաղության գործիքը եւ դրա շրջանակներում Հայաստանին օժանդակություն տրամադրվի:

«Օրակարգի մասին չեմ կարող որեւէ բան ասել, երեկ եմ վերադարձել Հայաստան, եւ մինչ այս պահը հնարավորություն չեմ ունեցել իմ գործընկերների հետ շփվելու»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ հանդիպմանը քննարկվի նաեւ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Նման հարց այս փուլում մենք չենք քննարկում եւ չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ: Կտեսնենք՝ ինչ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու ԵՄ-ի որոշմանը․ Փաշինյան
Գիտեք, մեր քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները բոլոր…
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել
Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը...
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը սպառնում է Վրաստանի եվրոպական նկրտումներին. Եվրոպական հանձնաժողով
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պետք է քվեարկեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ...
ԵՄ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Ռուսաստան զենք մատակարարելու համար»
Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները...
«Ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ». Փաշինյանը պատասխանը շատ կարճ է եղել
Փաշինյանը պատասխանել հաղորդավարի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին հարցին...
Ամենաշատ