News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի Թեհրանում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին, հայտնում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Ռաիսին ասել է, որ Իսրայելը տարածաշրջանում անվտանգության բացակայության հիմնական պատճառն է: «Գազայի ճնշված ժողովրդի հզոր դիմադրության շնորհիվ Պաղեստինի խնդիրը դուրս է եկել իսլամական աշխարհի սահմաններից և դարձել ողջ մարդկության խնդիրը», - ասել է Ռաիսին: «Աշխարհի ժողովուրդներն ամբողջ սրտով ատում են Սիոնիստական հանցավոր ռեժիմին և նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ին։

Այն, ինչ այսօր ապացուցված է աշխարհի բոլոր մարդկանց համար, Պաղեստինի հարցի օրինականությունն է», նշել է Ռաիսին՝ ընդգծելով, որ Իսրայելը «տարածաշրջանում բոլոր անկայունությունների արմատն է և խաղաղությանը դեմ հանդես եկող կազմակերպություն»։

«Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հերթական խոշոր սկանդալն են դարձել Ամերիկայի և արևմտյան որոշ երկրների համար, որոնք աջակցում են երեխաներին սպանող Սիոնիստական ռեժիմին», - հավելել է նա: Իր հերթին Հանիեն շնորհակալություն է հայտնել Իրանին և Իրանի ժողովրդին Գազայի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար:

Ավելի վաղ Հանիեն Թեհրանում հանդիպել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ը չի կարողացել ասել, թե քանի պատանդ է ողջ մնացել
Այս ընթացքում, ըստ Իսրայելի, ազատ է արձակվել 110 պատանդ...
Իսրայելը մեղադրում է Իրանին, Լիբանանին և «Հըզբոլլահ»-ին սահմանային բռնության աճի համար
Նա հավելել է, որ Իսրայելը կվերականգնի անվտանգությունն իր հյուսիսային սահմանին, լինի դա դիվանագիտական ​​ճանապարհով, թե այլ եղանակներով...
ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար պատանդների մասին համաձայնագիր կնքելու համար. ԶԼՄ
Պաղեստինյան շարժումը մշտական հրադադար է պահանջում...
 ԱՄՆ-ը և նրա գործընկերներն առաջիկա շաբաթներին կներկայացնեն Գազայի հետպատերազմյան կառավարման ծրագրերը. Բլինքեն
Պետքարտուղարը նշել է, որ պատերազմը վերջնականապես ավարտելու համար անհրաժեշտ է ապագայի ծրագրեր մշակել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ավստրալիան 6,6 մլն դոլար կհատկացնի Գազայի համար մարդասիրական օգնություն գնելու համար
Վոնգը նշել է, որ մինչ օրս Կանբերան արդեն ավելի քան 47 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինյան անկլավի...
Ամենաշատ