News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, մարդու առևանգման և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խարդախության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ