News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Արդարադատության միջազգային դատարանը իրավական պարտադիր վճիռ է կայացրել, որով Իսրայելից պահանջվում է ավելի շատ անցումներ բացել դեպի Գազայի հատված, որպեսզի սովահար պաղեստինցիները կարողանան ավելի շատ մարդասիրական օգնություն ստանալ:

Հաագայի դատարանի որոշումն Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ և արդյունավետ միջոցները»՝ ապահովելու «անհրաժեշտ հիմնական ծառայությունների և մարդասիրական օգնության» անհապաղ առաքումը, ներառյալ սնունդը, ջուրը, վառելիքը և դեղորայքը:

Դատարանը նաև Իսրայելից պահանջել անհապաղ միջոցներ ձեռնարկել «ապահովելու համար, որ իր զինվորականները չկատարեն այնպիսի գործողություններ, որոնք խախտում են Գազայում պաղեստինցիների իրավունքները՝ որպես խմբավորում, որը պաշտպանված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով, այդ թվում՝ անհապաղ անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքման ցանկացած գործողություն խոչընդոտելու միջոցով»:

Դատարանն Իսրայելին պարտավորեցրել է մեկ ամսվա ընթացքում զեկուցել, թե ինչպես է կատարում այդ հրամանները։

Իսրայելը դեռ չի մեկնաբանել դատարանի որոշումը, սակայն կտրականապես հերքել է ցեղասպանություն իրագործումը ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ իր մոտ վեցամսյա պատերազմում և ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել նոր հրամաններ չարձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը չի ​​արձագանքել «Հըզբոլլահ»-ի հետ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ Փարիզի առաջարկներին. Ֆրանսիայի ԱԳՆ
Գրավոր առաջարկն, ըստ նրա՝ առնչվում է նաև երկարաժամկետ սահմանային խնդիրներին և այդ հարցը քննարկվել է գործընկերների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ...
Որքան կարժենա Գազայի պատերազմն Իսրայելի վրա. Իսրայելի Կենտրոնական բանկի հաշվարկը
Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել...
Սլովենիայի կառավարությունը հավանություն է տվել Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկին
Առաջարկն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը...
Իսրայելական բանակը հայտնել է, որ թեւավոր հրթիռ է խփել, որն արձակվել է Իրաքի տարածքից
Հրթիռն արձակվել է Իրաքի տարածքից...
Նեթանյահուն քննադատել է  ԱՄՆ-ին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոնցեր մտցնելուց հրաժարվելու համար
ԱՄՆ-ը հրաժարվել է պատժամիջոցներ մտցնել ՄՔԴ-ի դեմ...
Ղրիմը ենթարկվել է դրոնների եւ հրթիռների գրոհին. Կերչի նեղուցում վնասվել է երկու լաստանավ
Վնասվել է երկու լաստանավ...
Ամենաշատ