News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում էր Իսրայելի պաշտպանական պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ, բայց կոչ է արել վերջ տալ պատերազմին։ Այս մասին նա հայտնել է Israel Hayom իսրայելական թերթի հարցազրույցում։

Հարցազրույցը տեղի է ունեցել նրա Մար-ա-Լագո կալվածքում (Ֆլորիդայի նահանգ, Փալմ Բիչ)։ Հիմնականում քննարկվել են պատերազմը Գազայի հատվածում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողություններն այդ ֆոնին, որոնք Թրամփը քննադատել է, եւ հաջորդ քայլերը, որոնք, քաղաքական գործչի կարծիքով, պետք է ձեռնարկել։

«Դուք պետք է վերջ դնեք պատերազմին։ Դուք պետք է դրա վերջը դնեք։ Դուք պետք է անեք դա, եւ ես վստահ եմ, որ դուք դա կանեք։ Մենք պետք է հասնենք խաղաղության։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»,- ասել է նա։

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է շատ զգույշ լինի, որովհետեւ երկիրը կորցնում է աշխարհի մեծ մասի աջակցությունը։

«Դուք պետք է  վերջ դնեք, կատարեք աշխատանք եւ շարժվեք դեպի խաղաղություն։ Դուք պետք է շարունակեք նորմալ կյանքն Իսրայելի եւ մնացած բոլորի համար»,- ավելացրել է նախկին նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ