News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Վրաստանի խորհրդարանին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել պաշտպանելու Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները: Դրա մասին հայտնել է NGnewsgeorgia-ն։

«Իմ և Ուկրաինայի անունից կցանկանայի ասել, որ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է և Ուկրաինայի իրավասության ներքո է. մենք պարտավոր ենք պաշտպանել նրա իրավունքները։

Ես բազմիցս դիմել եմ Վրաստանի արդարադատության նախարարություն՝ հորդորելով Միխեիլ Սաակաշվիլիին անձամբ այցելելու հնարավորություն տալ ինձ։

Միաժամանակ դիմում եմ Վրաստանի խորհրդարանին՝ խնդրելով ինձ հնարավորություն ընձեռել պաշտպանելու Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները»,- նշված է Ուկրաինայի օմբուդսմենի հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ