News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իսրայելցի գործընկերոջ՝ Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Իսրայելի վերջերս հասցրած հարվածը World Central Kitchen (WCK) հումանիտար կազմակերպության աշխատակիցներին կդժավարցնի Գազայի հատված հումանիտար օգնության առաքումը։ Այս մասին նշվել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի չորեքշաբթի տարածած հայտարարությունում։

«Նախարար Օսթինը Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ այս ողբերգությունը կդժվարացնի օգնության ցուցաբերումը»,- նշված է տեքստում։ Ռայդերն ավելացրել է, որ Պենտագոնի ղեկավարը հայտնել է ԱՄՆ անհանգստության ուժեղացման մասին Ռաֆահ քաղաքում ցամաքային հնարավոր գործողության հետ կապված։

Օսթինը հայտնել է նաեւ կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին, որպեսզի ապահովվի հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների անվտանգությունը։ Նա կոչ է արել իսրայելական կողմին թափանցիկ հետաքննություն կատարել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Ապրիլի 2-ին WCK կազմակերպությունը տեղեկություն է ստացել իր աշխատակիցների զոհվելու մասին նրանց ավտոմեքենային հասցված հարվածի պատճառով, երբ նրանք գտնվում էին Գազայի հատվածի կենտրոնական մասում։ Զոհվել է WCK յոթ աշխատակից՝ մեկ պաղեստինցի, Ավստրալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ եւ  ԱՄՆ եւ Կանադայի երկակի քաղաքացիություն ունեցող մեկ կամավոր։

Իսրայելի Պաշտպանության բանակը տեղեկացրել է «միջադեպը ստուգելու մասին, որը հանգեցրել է մարդկանց ողբերգական մահվան»։ Բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին ցավակցություն է հայտնել WCK ղեկավարությանը եւ այն երկրներին, որոնց քաղաքացիները զոհվել են։ Նա հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ը ձգտում է պարզել բոլոր հանգամանքները եւ ներկայացնել այն եզրակացությունները, որոնց կհանգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ