News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Ջեսիկա Լյուիսը ապրիլի 4-9-ին կայցելի Թուրքիա եւ Հունաստան, որտեղ կքննարկի համագործակցությունն անվտանգության, պաշտպանական ոլորտում առեւտրի եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը ՆԱՏՕ գծով երկու կարեւոր դաշնակիցների հետ, տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Անկարայում եւ Ստամբուլում ապրիլի 4-6-ին պետքարտուղարի օգնական Լյուիսը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի զարգացնի վերջերս ստեղծված ամերիկա-թուրքական ռազմավարական մեխանիզմը։ Պետքարտուղարի օգնականը կայցելի նաեւ զինամթերքների արտադրման թուրքական գործարան եւ կհանդիպի միջազգային պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ, որպեսզի ընդգծի Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական պոտենցիալի ամրապնդման սուր անհրաժեշտությունը։

Աթենքում ապրիլի 6-9-ին պետքարտուղարի օգնականը խորհրդակցություններ կանցկացնի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Լյուիսը կքննարկի համագործակցությունը Հունաստանի ռազմական արդիականացման առաջնահերթությունների վերաբերյալ, ներառյալ Հունաստանի կողմից ԱՄՆ-ում պաշտպանական ապրանքների ձեռքբերումը։ Նա նաեւ կքննարկի ամերիկա-հունական համագործակցությունն անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպիսին են օգնությունն Ուկրաինային, ծովային համագործակցությունը, պայքարն ահաբեկչության եւ ծովահենության դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում...
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին Մոլդովայում
Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի շտաբային վարժանքները...
ՆԱՏՕ-ում համարում են, որ Խարկովի տարածքում բեկում մտցնելու համար ՌԴ-ն բավականաչափ ուժեր չունի
Ռուսները ռազմավարական բեկում մտցնելու համար բավականաչափ ուժ չունեն...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձին
Իմ մտքերը Ռոբերտ Ֆիցոյի, նրա ընտանիքի և Սլովակիայի ժողովրդի հետ են...
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը սխալ ուղղությամբ քայլ է. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
«Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ընդունելու Վրաստանի կառավարության որոշումը սխալ ուղղությամբ քայլ է և ավելի է հեռացնում…
Ուկրաինային ՆԱՏՕ-ին ինտեգրելու գործընթացում դաշինքը կմեծացնի իր դերը. Բլինքեն
Հուլիսին Վաշինգտոնի գագաթնաժողովին շոշափելի քայլեր կձեռնարկվեն ուղղված հաստատուն, մարտունակ ուկրաինական ուժեր կառուցելու գործում ՆԱՏՕ-ի դերը բարձրացնելուն՝ միաժամանակ զորավիգ լինելով Ուկրաինան դաշինքին ինտեգրող ընթացիկ բարեփոխումներին…
Ամենաշատ