News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Աճող աշխարհաքաղաքական լարվածությունը աշխարհը մոտեցրել է «պատմական շրջադարձային պահի» և ստիպել Ճապոնիային փոխել իր պաշտպանական ռազմավարությունը, կիրակի օրը CNN-ին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովից առաջ։

«Քանի որ մենք Ուկրաինայում ռուսական ագրեսիայի, Մերձավոր Արևելքում պահպանվող իրավիճակի, ինչպես նաև Արևելյան Ասիայում իրավիճակի ականատեսներն ենք, ուստի կանգնած ենք պատմական շրջադարձի առաջ»,- ասել է Ճապոնիայի վարչապետը Տոկիոյի իր մասնավոր նստավայրում տված հարցազրույցի ժամանակ։

«Հենց այդ պատճառով Ճապոնիան որոշել է արմատապես ուժեղացնել իր պաշտպանունակությունը, և մենք էականորեն փոխել ենք Ճապոնիայի անվտանգության քաղաքականությունն այս ճակատներում»,- ասել է նա։

Կիսիդան նշել է, որ անվտանգության աճող մարտահրավերների պայմաններում Ճապոնիայի և Միացյալ Նահանգների դաշինքը դառնում է «ավելի կարևոր» և հույս հայտնել, որ այդ կարծիքը Վաշինգտոնում երկկուսակցական աջակցություն կստանա:

Կիսիդան այս հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Բայդենի հետ հանդիպումից մի քանի օր առաջ, որտեղ նա ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում և կմասնակցի Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների առաջին եռակողմ գագաթնաժողովին:

Կիսիդա-Բայդեն գագաթնաժողովը Վաշինգտոնը բնութագրել է որպես «պատմական հնարավորություն երկու երկրների համար՝ արդիականացնելու իրենց դաշինքը, քանի որ երկու երկրներն էլ դիտարկում են տարածաշրջանային սպառնալիքները, որոնք գալիս են  Հյուսիսային Կորեայի զենքի փորձարկումներից և Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության աճից, ինչպես նաև Հարավչինական ծովում և Թայվանի նկատմամբ Չինաստանի  ագրեսիայից»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ