News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել ավելի քան հինգ հազար միավոր զենք: Այն առգրավվել է Եմենի հութիներին Իրանից բեռնափոխադրող նավերի խուզարկության ժամանակ։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցցանցի միկրոբլոգում։

Բեռը ներառում էր AK-47 գրոհային ավտոմատներ, գնդացիրներ, դիպուկահար հրացաններ և РПГ-7 ձեռքի հակատանկային նռնականետեր։ Ուկրաինան այդ զինատեսակները և 7,62 մմ տրամաչափի ավելի քան 500 հազար փամփուշտը ստացել է ապրիլի 4-ին։

Ըստ CENTCOM-ի՝ այդ հրազենը բավարար է մեկ ուկրաինական բրիգադի զինման համար։ Գործողության ընթացքում՝ 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի փետրվարը, կալանավորվել է ընդհանուր առմամբ չորս բեռնանավ, որոնք հրազենով ուղևորվում էին Եմեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ