News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այդ թեմայով ծառայողական քննություն է ընթանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կառվարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մամուլում տեղ գտած մի հրապարակման, ըստ որի` Հայաստանից տարբեր ժամանակներում ՄԱԿ-ին քարտեզներ են ուղարկվել, որում ԼՂ-ն ներառված չի եղել, իսկ Տիգրանաշենը ներառված է եղել որպես ադրբեջանական անկլավ:

«Մեր մոտ էլ հարց է առաջացել, թե Հայաստանի կողմից արդյոք ժամանակին ՄԱԿ-ին քարտեզնե՞ր են տրվել հրապարակելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ այդտեղ որոշակի դինամիկա կա, որը որոշակի հարցեր է առաջացնում, այսինքն` քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե փորձում են պարզել պատճառահետևանքային կապը:

«Վերջին նման քարտեզը, որը փոխվել է, եթե չեմ սխալվում, 2013 թվականին է տեղի ունեցել: Հիմա մենք փորձում ենք քննություն իրականացնել ու պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Մի բան կարող  եմ ասել` շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել, որ ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ