News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Կլիմայի գործակալության ղեկավարը հայտնել է, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Սայմոն Սթիլը արմատական փոփոխությունների կոչ է արել, որպեսզի սահմանափակվեն ջերմոցային գազերի արտանետումները, եւ որպեսզի ընդունվեն ֆինանսական որոշումներ, որոնցում առաջնահերթ ուշադրություն կհատկացվի կլիմային։

ՄԱԿ կլիմայի փոփոխության Շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սթիլը հայտնել է, որ հասկանում է, որ այս նախազգուշացումը կարող է մելոդրամատիկ թվալ, բայց եւ այնպես, չափազանց կարեւոր է միջոցներ ձեռնարկել։

«Ո՞վ հատկապես ունի այդ երկու տարին, որպեսզի փրկի աշխարհը։ Պատասխան. յուրաքանչյուր մարդ այս մոլորակի վրա,- ասել է նա։- Ավելի ու ավելի շատ մարդիկ (որոնք ներկայացնում են տարբեր հասարակություններ եւ քաղաքական տարբեր ուղղոթւյուններ) են ցանկանում, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն կլիմայի վերաբերյալ, որովհետեւ նրանք զգում են կլիմայական ճգնաժամի ազդեցությունն իրենց առօրյա կյանքի եւ իրենց ընտանեկան բյուջեի վրա»։

Նախազգուշացումը, մասնավորապես, հասցեագրված է «Մեծ քսանյակի» երկրներին, որի մեջ են մտնում զարգացած եւ զարգացող տնտեսությունները, ինչպիսին են ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Հնդկաստանը։

Այդ երկրներին բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների 80 տոկոսը, ինչը, Սթիլի կարծիքով, պետք է ստիպի նրանց կենտրոնական դեր խաղալ հետեւանքների մեղմման նախագծերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը ֆինանսական դժվարությունների ֆոնին սահմանափակումներ է մտցնում կենտրոնակայանում. Bloomberg
ծախսերի խնայողության միջոցների թվում են օպերատորների և թարգմանիչների արտաժամյա աշխատանքի արգելքը, օդորակման ժամերի կրճատումը...
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ