News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը:

Լիտվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Գալինա Վաշչիկայտեի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր եռանդ են հաղորդել Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Քննարկում է ծավալվել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները՝ ինչի համատեքստում տիկին Վաշչիկայտեն փոխանցել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու զարգացնել ինչպես Հայաստան-Լիտվա երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ