News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառներն ավելի քիչ են դարձել։ Газета.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով, Ադրբեջանը դեռ չի բարձրացրել զորքերը դուրս բերելու հարցը, որպեսզի Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում։

«Այսօր Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը փոխկապակցված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Փաստորեն, քանի որ Ղարաբաղում հայ բնակչություն չկա, հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ հարցեր չի բարձրացրել դրանց դուրսբերման մասին բացառապես, որպեսզի Ռուսաստանում դա չընկալվի որպես պարտություն, որպես զիջում, վնաս, որը հասցվել է Ռուսաստանի Դաշնությունից դուրս  մեր զինվորականների առկայությամբ։ Բայց իրականում մեր խաղաղապահների Ղարաբաղում գտնվելու պատճառներն ավելի քիչ են»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում կարող է երաշխավորել, որ հայ բնակչության տների հետ ոչինչ չի պատահի։

«Ես մեր խաղաղապահների առկայության իմաստը տեսնում եմ, որպեսզի ոչինչ չպատահի, օրինակ՝ հայ բնակչության կողմից լքված տների, պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք ունեն համաշխարհային պատմական բնույթ։ Որոշակի հույս կա, որ հայերի մի մասը կվերադառնա Լեռնային Ղարաբաղ, սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը պաշտոնապես առաջադրում է հայերի վերադարձի համար, դժվար թե նպաստեն նրանց վերադարձին։ Հետեւաբար, այստեղ ռուս խաղաղապահների ներկայությունը շատ բարդ հանգամանք է։

Տեղի բնակչության արտագաղթը Ղարաբաղից խաթարեց նրանց այնտեղ գտնվելու պատճառները»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ