News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Նավթի գները երեքշաբթի աճում են՝ նախորդ նստաշրջանի աննշան անկումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը կազմել է 90,68 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,58 դոլարով (0,64%) գերազանցում է նախորդ առքուվաճառքի փակման ցուցանիշը։ Երկուշաբթի օրը այդ պայմանագրերը էժանացել են 0,35 դոլարով (0,4%)՝ հասնելով 90,1 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկությունների ժամանակ աճել են 0,58 դոլարով (0,68%)՝ հասնելով 85,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ առքուվաճառքի արդյունքների համաձայն, այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,25 դոլարով (0,3%)՝ հասնելով 85,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ