News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն ազգանունները պետք է պարզել, ես դրա մասին տեղեկություն չունեմ, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին և մասնագետներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է պարզել 1,5 մլն ցեղսպանված հայերի անուն ազգանանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել։

Հարցին՝ ինչու է նման թեժությամբ այդ հարցը քննարկվում, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ թեժության իմաստը չկա, որովհետև առնվազն իշխանության կողմից գործընթաց և որևէ պրոցես չկա, եթե առանձին մեր գործընկերներ խոսել են դրա մասին ես դրանից տեղյակ չեմ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն է որոշել, նա նշեց, որ պաշտոնապես ասում է՝ քաղաքական որևէ որոշում չկա և վարչապետի նման որոշում կամ դրա մասին խոսակցություն չկա:

Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ նման թեմա քննարկելուն՝ պատգամավորը նշեց․ «Եթե նույն տրամաբանությամբ գնանք, պետք է ասենք՝ այս նախաձեռնությունը ինչո՞ւ ապրիլի 24-ից առաջ տեղի ունեցավ, վստահ կարող եմ ասել՝ բազմաթիվ նման հարցեր ու հարցադրումներ կարող են լինել և կապ չունեն ապրիլի 24-ի հետ»։

Հարցին՝ հնարավո՞ր է պարզել 1,5 մլն հայի անուն-ազգանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նա ասաց, որ պատմաբան չէ և կարծում է՝ ցանկացած հարց այդ տիրույթում գտնվող մասնագետների շրջանակի, ինստիտուտների հետ պետք է քննարկվեն։

«Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում, ես դրա մասին տեղեկություններ չունեմ, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին և այն ինստիտւոտներին, որոնք գործում են, ես կարող եմ խոսել Եզդիների ցեղասպանության մասին»,- հայտարարեց նա։

Հարցին՝ միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա երբ մենք ասում ենք՝ պետք է հաշվենք, հասկանանք դրա թիվը քի՞չ է, թե՞ ավել, սա ի՞նչ է նշանակում, նրանց ջրաղացին ջուր լցնել չէ՞, նա ասաց․ «Որևէ մեկը որևէ պրոցես կասկածի տակ չի դնում և խնդրում և հորդորում եմ այդ թեզերից հեռու մնանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Ամենաշատ