News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մի քանի լրագրողներ, այդ թվում՝ «Պուբլիկա», «Թաբուլա» և «Ապրիլի» առցանց լրատվամիջոցներից, հայտնել են, որ ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ոստիկանների կողմից ոտնձգությունների և ծեծի են ենթարկվել Վրաստանի խորհրդարանի շենքում «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, տեղեկացնում է Civil.ge-ն: 

Հաղորդվում է, որ «Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդր Քեշելաշվիլին իր մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Ըստ պարբերականի, Քեշելաշվիլին նկարահանել է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները բերման ենթարկում քաղաքացիներին, երբ ոստիկանները խլել են նրա հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը նրան վերադարձրել են։

Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին։ Ինչպես նախորդ դեպքում, ոստիկանները խլել են նրա հեռախոսը, երբ նա նկարահանում էր բողոքի ակցիայի իրադարձությունները։ «Թաբուլա»-ի հրապարակման համաձայն, լրագրողը շարունակել է աշխատել իր ծառայողական հեռախոսով, որը ոստիկանները փորձել են խլել, սակայն ավելի ուշ վերադարձրել են նրան։

«Ապրիլի» պարբերականի լրագրող Գեորգի Բասխաջաուրին, որը լուսաբանում էր խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող իրադարձությունները, հատուկ ջոկատայինների կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գեորգի Բասխաջաուրին, իրավապահները ծեծել են նրան և հոմոֆոբ իմաստով անվանել «պեդերաստ»։

Ապրիլի 16-ին ԱԺ նիստին զուգահեռ, որտեղ քննարկվում էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, քաղաքացիները հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու օրինագծի դեմ։ Ոստիկանները սկսել են ցրել նրանց՝ օգտագործելով պղպեղի սփրեյ։ Առնվազն 11 մարդ բերման է ենթարկվել։

Հաղորդվում է, որ ադրբեջանցի անկախ լրագրող Նուրլան Լիբրեն Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու ժամանակ  նույնպես ֆիզիկական բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը Մինսկում համարել են ծայրահեղական կազմավորում
Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը համարել է ծայրահեղական...
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Ամենաշատ