News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Այս մասին նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ «վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», այլ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք: Կարո՞ղ ա՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը։ Դուք հիմա ինձ կարաք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորո՞ւմ ես, որ տենց ըլնելու ա»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց ես գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու։

«Իրավունք կա, օրենք կա, գիծ կա, գնում ենք, կանգնում ենք էդ գծի վրա։ Մենք էս գծի վրա կանգնելով՝ 100 անգամ ավելի ուժեղ ենք լինելու, քան էսօր ենք ուժեղ։ Մենք չենք խոսում տալ-առնելու մասին, խոսում ենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, 100 անգամ ուժեղացնելու մասին»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Տավուշի սահմանամերձ համայնքներ: Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ  հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Երեկվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ