News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն (Դաղստան), որը վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի համար նախկինում շրջագծված առաքելությունն այլևս արդիական չէ, իսկ նոր առաքելություններ «ձևակերպելը» այլևս անհնարին է: Այս մասին գրել  է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նշել է, որ, ըստ էության, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը (կամ դրանց նոմինալությունն ու պատրանքը) Հարավային Կովկասի այս հատվածում, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակով որոշում։

«Նման որոշումը, կամ Ռուսաստանի հետքայլը, ակնհայտորեն, ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային և Արևմուտքին, և չի բխում Ռուսաստանի շահերից, ինչը ենթադրություններ է առաջացնում, որ Մոսկվան իր խաղաղապահ զորքերի դուրսբերման շուրջ միջազգային ասպարեզի այլ մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշակի զիջումներ կամ խոստումներ է ստացել: Դիտարկումներն ու կանխատեսումները՝ կապված նրա հետ, թե կոնկրետ ինչ է առաջարկվել Ռուսաստանին՝ որպես փոխհատուցում նման քայլի համար, պատված են անորոշությամբ և բուռն քննարկումների ու վերլուծության առարկա են դարձել փորձագիտական հանրության շրջանում։

Սակայն այս համատեքստում պարզ և հստակ է մի բան, որ Հայաստանի շահերն ու նկրտումները, ակնհայտորեն դուրս են մնացել բանակցությունների ժամանակ քնարկված առաջնահերթությունների շրջանակից՝ առանց պատշաճ ուշադրության արժանանալու, չնայած արդարության համար պետք է արձանագրել, որ ներկա ժամանակահատվածում մեր երկրի շահերն ու ցանկությունները ձևակերպելու և միջազգային ասպարեզներում ներկայացնելու ունակություն ունեցող անձինք կամ կառույցներ գոյություն չունեն։

Ռուսաստանի կողմից իր խաղաղապահ զորքերի դուրսբերումն Արցախից մեկ անգամ ևս ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները՝ ցույց տալով խաղաղապահության, դիվանագիտության և միջպետական հարաբերությունների հետ կապված հարցերի կշիռն ու բարդությունը։ Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ես անտրամաբանական համարեցի պատասխանել իմ ռուս գործընկերոջ հարցին. Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ
Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով...
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ