News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Վիննիցայի մարզում ապրիլի 20-ին անհայտ անձինք կրակել են ոստիկանների վրա։ Կա զոհ և վիրավոր, հանցագործներին արդեն փնտրում են, հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի իրավապահ մարմիններին հղումով։

«Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Վիննիցայի Գայսինսկի շրջանում ոստիկանները ստուգելու նպատակով կանգնեցրել են անհայտ մուգ գույնի ավտոմեքենա», - ասվում է Ազգային ոստիկանության հաղորդման մեջ:

Մեքենայում երկու տղամարդ է եղել, որոնք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։

«Ստացած վնասվածքներից 20-ամյա ոստիկանը զոհվել է, նրա գործընկերը՝ վիրավորվել», - ավելացրել են գերատեսչությունից։

Վիննիցայի և Օդեսայի մարզերում ոստիկանական գործողություն է սկսվել։

«Օպերատիվ ծառայությունների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել հանցագործությանն առնչվող հավանական անձանց։ Կողմնորոշումն ուղարկվել է Ազգային ոստիկանության բոլոր մարզային ստորաբաժանումներին»,- հավելել են իրավապահները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ