News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը չպետք է շեղի Գազայում տիրող իրավիճակից, և միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացման դադարեցումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Reuters-ը։

Ֆիդանը խոսել է շաբաթ օրը Ստամբուլում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի այցի ժամանակ, ով կոչ է արել Իրանին և Իսրայելին զսպվածություն ցուցաբերել։

Ելույթ ունենալով Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Շուքրին ասել է, որ տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի կապակցությամբ անհանգստություն կա:

«Մենք հենց սկզբից զգուշացրել ենք հակամարտության ընդլայնման մասին։ Մենք երկու կողմերին (Իրանին և Իսրայելին) կոչ ենք արել զսպվածություն ցուցաբերել»,- նշել է նա։

Ֆիդանը, իր հերթին, ասել է, որ Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական պատճառն «Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացումն է և Արևմուտքի աջակցությունն Իսրայելին»։

«Ցանկացած իրադարձություն, որը կարող է մեզ շեղել այս փաստից, պետք է անտեսել»,- ասել է նա։ «Մեր առաջնահերթությունը պետք է լինի Պաղեստինի իսրայելական օկուպացիային դադարեցնելը և երկու պետություն ստեղծելը»:

Նա նաև ասել է, որ ինքը և Շուքրին քննարկել են Գազա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնելու ջանքերը:

Իր հերթին, Շուքրին ասել է, որ Եգիպտոսը կհյուրընկալի թուրքական պատվիրակությանը, որը պատրաստվում է ապագայում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի այցը Թուրքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ