News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիևի ապրիլի 22-ին Մոսկվա նախատեսված մեկօրյա աշխատանքային այցի մասին անցած շաբաթվա վերջում հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- ասվում է հակիրճ հաղորդման մեջ, որը չի ներառում երկու երկրների և նրանց առաջնորդների փոխգործակցության բոլոր նրբությունները։

Խորհրդանշական իրադարձությունը, որը առիթ հանդիսացավ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի առաջին անձնական հանդիպման համար, «այն բանից հետո, երբ երկու առաջնորդները վստահորեն հաղթեցին իրենց երկրներում այս տարվա  նախագահական ընտրություններում», ԲԱՄ-ի՝ Բայկալ-Ամուրյան մայրուղու, շինարարության մեկնարկի 50-ամյակն է, գրում է Коммерсант-ը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ թեև Ամուրի մարզում ՌԴ նախագահի մասնակցությամբ հիմնական տոնակատարությունները տեղի կունենան միայն հուլիսի 8-ին, սակայն Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը անհրաժեշտ են համարել այդ իրադարձությունը նշել ժամկետից նկատելիորեն շուտ։ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որպես ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ժամանակին անձամբ է ղեկավարել մայրուղու կառուցման հետ կապված հարցերը։

Ռուսաստանում և Ադրբեջանում քաղաքական նոր շրջափուլերի մեկնարկից հետո երկու առաջնորդների միջև անձնական շփումներն արագ սկսելու անհրաժեշտությունը թելադրված է Հարավային Կովկասում փոփոխվող իրավիճակով, ասում է հոդվածի հեղինակ Սերգեյ Ստրոկանը։

Նրա կարծիքով, այս իրավիճակը անկայուն է թվում և մի քանի այլընտրանքային սցենարներ է բացում տարածաշրջանի զարգացման և անվտանգության ապահովման համար՝ մրցակից խաղացողների՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Արևմուտքի մասնակցությամբ։

Ալիևի այցից կարճ ժամանակ առաջ կարևոր նորությունը Մոսկվայում և Բաքվում հրապարակված որոշումն էր՝ սկսելու Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումը, որոնց մանդատը կլրանա միայն 2025 թվականի նոյեմբերին։ Այս իրադարձությունը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց․ Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում քննարկեցին, թե դա ինչ կարող է նշանակել, և առաջ քաշվեցին տարբեր, հաճախ դավադրության տեսություններ, ընդգծվում է հոդվածում։

Մոսկվայում նախագահներ Պուտինի և Ալիևի միջև բանակցություններից առաջ տեղի ունեցած երկրորդ իրադարձությունը, որը մեծ միջազգային հնչեղություն և արձագանքների ալիք առաջացրեց ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի ղեկավարության կողմից, անցյալ ուրբաթ ձեռք բերված համաձայնությունն էր՝ Հայաստանի հյուսիսարևելքում գտնվող չորս գյուղերի տարածքում սահմանազատման վերաբերյալ, որոնք անցնելու են Բաքվի վերահսկողության տակ, գրում է Ստրոկանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ