News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։

Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ ավելի վատ է լինելու։

«Փոխանակ վեր կենան, գան էստեղ, մեկը կանաչի ա ծախում, մեկը՝ շինարարություն անում․․․ շուտով կգան, հերթով բոլորիդ դռները կթակեք, որ պահին թուրքն իր զորքը բերեց 4 գյուղերը, խորանալու է Հայաստանի տարածքի մեջ, այլ ընտրություն չկա՝ պատերազմ կլինի այն պահին, երբ թուրքը տիրի 4 գյուղին, լավ հիշեք։ Հե՛նց թուրքը մտավ գյուղերը, ոտքն ամրապնդեց, լայնածավալ պատերազմ է սկսելու՝ Սյունիքով, Վարդենիսով, Տավուշով, ու դա լինելու է Հայաստանի վերջը։ Եթե կա տղամարդ, որը մտածում ա էս մի բուռ արյան գնով պահած հողի համար, թող դո՛ւրս գա, կանգնի՛ ժողովրդի կողքին»,- նշեց բողոքի ակցա իրականացնող գյուղացիներից մեկը։

Կիրանցի բնակիչները չափազանց զայրացած են այն փաստից, որ ԶՈՒ ծառայողներն ականազերծման աշխատանքներ են կատարում։

«Զինվորն ունի մի սուրբ պարտականություն՝ ծառայի հայրենիքին, հարկ եղած դեպքում՝ իր կյանքի գնով։ Բա դու ֆորման հագնես, երդում տաս, կյանքի գնով մինը հանես, որ թուրքին տուն մտցնե՞ս։ Բա դու զինվոր կոչվելու իրավունք ունե՞ս, մի պղծի Աստծո որդու հագուկապը, զինվորն Աստծու որդին է, անհավատ մի եղեք։ Պատերազմով չվախեցնե՛ք, ստեղ գիտեն՝ պատերազմ ինչն ա, ես ինքս պատերազմի մասնակից մարդ եմ։ Խոսքս ուղղում են էսօր սրբապղծողներին․ դու երբևէ տեսած կա՞ս, թե ոնց ա վիրավորը կյանք աղերսում, տեսել ե՞ս՝ ոնց են մարտական ընկերոջդ մարմնի կտորները դեմքիդ թռչում՝ ո՛չ, վերջին անգամ զոհվածդ ընկերոջը ծնկի եկել ե՞ս հրաժեշտ տալու՝ իմանալով, որ երբեք նրան չես տեսնելու, ու հարջոդը դու ես՝ ո՛չ։ Բա ո՞ր իրավունքով, ինձ բացատրի հասկանամ, կարա՞ս բացատրես»,- զայրացած ասաց բնակիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ