News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Անցած տարվա հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհվածների եւ վիրավորների թիվը հասել է անկլավի բնակչության 5 տոկոսին։ Այս մասին նշվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի «Պատերազմը Գազայում. սպասվող սոցիոտնտեսական հետեւանքները Պաղեստինի պետության համար» զեկույցում։

«2024թ. ապրիլի 12-ի դրությամբ սպանվել է 33 207 մարդ, 7 հազարը համարվում է անհետ կորած։ Զոհերի մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, կանայք եւ երեխաներ են։ 80 683 պաղեստինցիներ տուժել են, նրանց ստացած վիրավորումները շատ դեպքերում կհանգեցնեն երկարատեւ հաշմանդամության։ Այս թվերի համաձայն՝ 2023թ. հոկտեմբերի 7-ից Գազայի բնակչության մոտ 5 տոկոսը սպանվել է, վիրավորվել, այդ թվում ծանր։ Ոչ մի զինված հակամարտություն XXI դարում այսքան ավերիչ ազդեցություն չի ունեցել բնակչության վրա այսքան կարճ ժամանակաընթացքում»,- նշվել է զեկույցում։

Դրա հեղինակները նշել են, որ ավելի քան 1,7 մլն պաղեստինցիներ, այսինքն՝ անկլավի բնակչության ավելի քան 75 տոկոսը, ենթարկվել են հարկադրյալ տեղահանման անկլավի ներսում, նրանց մեծ մասը բախվել է այդ անհրաժեշտությանը մի քանի անգամ։ «Ընտանիքները ստիպված են անընդհատ տեղափոխվել [Գազայի տարածքում]՝ անվտանգություն որոնելով։ Տեղահանված անձանց մեծ մասը հանգրվան է գտել ՄԱԿ փախստականների օգնության Մերձավորարեւելյան գործակալության ապաստարաններում կամ դրանց մերձակայքում։ 1,2 մլն մարդ այժմ գտնվում է Ռաֆահում»,- նշվել է զեկույցում։

Բացի այդ, զոհերի մեծ թվի եւ բուժհաստատությունների մասշտաբային ավերածությունների պատճառով պատերազմը լրջորեն կազդի կյանքի ակնկալվող տեւողության վրա, կարծում են ՄԱԿ Զարգացման ծրագրում։ «2014թ. պատերազմի ցուցանիշների հիման վրա ենթադրվում է, որ կյանքի ակնկալվող տեւողությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում կիջնի չորս տարով պատերազմի վեց ամիսներից հետո։ Պատերազմի յուրաքանչյուր հավելյալ ամիս կարող է մեկ տարով կրճատել կյանքի տեւողությունը։ Եթե պատերազմը շարունակվի իններորդ ամսում, ապա այդ ցուցանիշը կհասնի յոթ տարվա»,- փաստել են համաշխարհային կազմակերպության փորձագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ը չի կարողացել ասել, թե քանի պատանդ է ողջ մնացել
Այս ընթացքում, ըստ Իսրայելի, ազատ է արձակվել 110 պատանդ...
Իսրայելը մեղադրում է Իրանին, Լիբանանին և «Հըզբոլլահ»-ին սահմանային բռնության աճի համար
Նա հավելել է, որ Իսրայելը կվերականգնի անվտանգությունն իր հյուսիսային սահմանին, լինի դա դիվանագիտական ​​ճանապարհով, թե այլ եղանակներով...
ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար պատանդների մասին համաձայնագիր կնքելու համար. ԶԼՄ
Պաղեստինյան շարժումը մշտական հրադադար է պահանջում...
 ԱՄՆ-ը և նրա գործընկերներն առաջիկա շաբաթներին կներկայացնեն Գազայի հետպատերազմյան կառավարման ծրագրերը. Բլինքեն
Պետքարտուղարը նշել է, որ պատերազմը վերջնականապես ավարտելու համար անհրաժեշտ է ապագայի ծրագրեր մշակել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ավստրալիան 6,6 մլն դոլար կհատկացնի Գազայի համար մարդասիրական օգնություն գնելու համար
Վոնգը նշել է, որ մինչ օրս Կանբերան արդեն ավելի քան 47 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինյան անկլավի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ