News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հռոմը 350 տարի կառավարել է Բրիտանիայում, անգամ տվել է նրա ներկայիս անվանումը։

Ամենաառեղծվածային հանելուկներից մեկը տարբեր դոդեկաէդրներն են՝ երկրաչափական ֆիգուրներ, որոնք ցրված են ամբողջ Բրիտանիայում եւ մայրցամաքային Եվրոպայում։ Փորձագետների գնահատականներով՝ հայտնաբերվել է մոտ 130 12-անկյուն օբյեկտ, որոնցից 33-ը՝ միայն Բրիտանիայում։ 2023թ. ամռանը հնագետների արշավախումբը Նորտոն Դիսնեյ քաղաքում հայտնաբերել է 1700-ամյա դոդեկաէդր։ Հետագա ուսումնասիրությունից հետո գիտնականների թիմը պարզել է, որ առարկան պղնձի ձուլվածք է՝ կազմված 75 տոկոս պղնձից, 7 տոկոս արճճից ու 18 տոկոս անագից։ Նորտոն Դիսնեյի դոդեկաէդրի հայտնաբերումից մեկ տարի հետո այն ներկայացվել է Լինքոլնի թանգարանում՝ սկսած մայիսի 4-ից մինչեւ սեպտեմբեր։ Դրա հայտնվելը թանգարանում համընկել է Լինքոլնի պատմության մեջ առաջին պատմական փառատոնի հետ, որտեղ ներկայացվելու է Լինդում գաղութի պատմությունը՝ հռոմեական բնակավայր, որը ժամանակի ընթացքում դարձել է Լինքոլն քաղաք։

Առաջին հռոմեական դոդեկաէդրը հայտնաբերվել է 1739թ., դրանք միշտ թվագրվում են մեր թվարկության առաջին եւ հինգերորդ դարերի միջեւ։ Դրանց չափը տատանվում է գոլֆի գնդակից մինչեւ բեյսբոլի գնդակի չափը, իսկ տեսություններն այն մասին, թե ինչ կարող են եղած լինել դրանք, գրեթե նույնքան տարատեսակ են, ինչպես եւ իրենք՝ առարկաները։

Քանի որ հայտնի են ժամանակակից հիշատակություններ դրանց մասին, գիտնականներից ոմանք դրանց օգտագործումը կապել են հնագիտական համատեքստի հետ. օրինակ՝ հռոմեական դոդեկաէդր է գտնվել 1989թ. «հեծյալ-աստծո» ֆիգուրի կողքին, իսկ դոդեկաէդրները հաճախ գտնվել են տաճարների տարածքներում։ Դրանց բարձրորակ ձուլվածքը թույլ է տալիս ենթադրել, որ այդ առարկաները կարող են ունենալ ինչ-որ կրոնական նշանակություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ